Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքական ավիաուղիները մտադիր են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

Թուրքական ավիաուղիները մտադիր են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
01.12.2017 | 11:42

Թուրքական ավիաուղիները (THY) նախատեսում են առաջիկայում թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան` ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլքեր Ալջըն «Անադոլու» գործակալության հետ զրույցում: Խոսելով ավիաընկերության առաջիկա ծրագրերի մասին՝ Ալջըն ասել է, թե նպատակ ունեն իրենց ուղևորների թիվը մինչև տարեվերջ հասցնել 69 միլիոնի:

«Երբ բացվի երրորդ օդանավակայանը և տարողունակության խնդիր այլևս չունենանք, կարճ ժամանակահատվածում թուրքական ավիաուղիների ուղևորների թիվը կհասնի տարեկան 100 միլիոնի»,- ասել է Իլքեր Ալջըն, հավելելով, որ ծրագրում են նաև թռիչքներ սկսել դեպի Հայաստան, Աքաբա, Կրասնոդար, Ֆրիթաուն, Բալի:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ